Ինչո՞ւ Յուրի Խաչատուրովի պաշտպանը չի ներկայացել դատարան․ պաշտպանը փաստաթուղթ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Խաչատուրով

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը  ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր պաշտպանյալի՝ դատարան չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ դիմումը։

«Դատարանը հարկ չհամարեց այն հրապարակել և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, մինչդեռ դիմումով հստակ հայտնել էի չներկայանալու պատճառները, ու ընդհանրապես, կարծում եմ, յուրաքանչյուր անձ դատական նիստին ներկայանալուց առաջ մի պահ պետք է խորհի, թե ու՞ր է պատրաստվում ներկայանալ։

Հ. Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Յուրի Խաչատուրովի պաշտպանը, սույն նիստին չներկայանալու որոշումս կայացրել եմ դատական նիստից անմիջապես առաջ, հաջորդ դատական նիստին ներկայանալուս վերաբերյալ այս պահին որոշում չունեմ»,-գրել է պաշտպանը։ 

1
1
1