2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով ավելի մարդ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

ինքնաթիռ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջին տարիներին Հայաստան ժամանածների վիճակագրությանը թվերով։

«2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:

2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

Նշեմ նաեւ, որ 2018-ի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին:

Այսինքն՝ ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե՛ 2018, թե՛ 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել»,-գրել է Փաշինյանը: