«Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետև ճշգրտումների կարիք կար»․ Փաշինյանը կրկին գրառում է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ևս մեկ գրառում է արել՝ տեղեկացվելով, որ ջնջել է նախորդ գրառումը, քանի որ ճշգրտման կարիք կար։ Գրառումը՝ ստորև․

«Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետև մեր մի քանի գերատեսչությունների միջև ճշգրտումների կարիք կա:

Ասեմ նաև, որ վիճարկող գերատեսչության վարկածով՝ 2019-ին Հայաստան ժամանողների թիվը ավելի մեծ է, քան մեկ այլ գերատեսչության առաջարկած թիվը, որը ես հրապարակել էի: Այնպես որ, վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական: Առաջիկայում կպարզաբանեմ»,-գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ վարչապետը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ նշելով, որ 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

«Այսինքն՝ ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե՛ 2018, թե՛ 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել»,-գրել էր Փաշինյանը: