Կաննի կինոփառատոնի ժյուրին առաջ անգամ սևամորթ կնախագահի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News         

Սփայք Լի

Ամերիկացի ռեժիսոր Սփայք Լին կգլխավորի Կաննի կինոփառատոնը, դառնալով առաջին սևամորթ նախագահը միջոցառման ողջ պատմության ընթացքում։

 «Ինձ համար Կաննի փառատոնը (բացի նրանից, որ աշխարհի ամենակարեւոր կինոփառատոնն է, չեմ ցանկանում ոչ ոքի նեղացնել, բայց այպես է) մեծ ազդեցություն է ունեցել ռեժիսորի իմ կարիերայի վրա։ Կարելի է ասել, որ Կանն ինձ դարձրել է այնպիսի, ինչպիսին եմ ես այսօր կինոարտադրության ոլորտում»,- հայտարարել է կինեմատոգրաֆիստը։

Կաննի միջազգային կինոփառատոնը կանցկացվի Ֆրանսիայի Լազուրե ափին մայիսի 12-23-ը։ 73-րդ անգամ։

 62- ամյա ռեժիսոր Սփայք Լին հայտնի է «Արա, ինչպես հարկավոր է», «Չեն բռնել՝ գող չէ», «Կլանի սև անդամը» և այլ ֆիլմերի հեղինակն է։