Վթար՝ Երևանում․ բանակից զորացրված 22-ամյա երիտասարդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Երևանում հոկտեմբերի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 23։50-ի սահմանում 46-ամյա Արմենակ Հ.-ն Շիրազի փողոցի թիվ 11/1 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 22 UL 622 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 22-ամյա Ալբերտ Թերմելյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 19-ին առավոտյան 07։30-ի սահմանում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանությանը տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։ Նա նոր էր զորացրվել զինծառայությունից։