Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

.

Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը:

2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54802 մարդ, որից 51014-ը գնել է տոմս, 3788-ը ներկայացել է հրավիրատոմսով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվն ավելի է շուրջ 25%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 43048 մարդ (40394 գնված տոմս, 2654՝ հրավիրատոմս)»,- գրել է նախարարը: