Վարչապետը քաղաքացու ամենօրյա, կենցաղային խնդիրներից տեղյակ է,դա ժողովրդավարության ցուցիչ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի համար ամբողջությամբ ընդունելի են վարչապետ Փաշինյանի, այսպես ասած, կենցաղային հարցերի մասին հայտարարությունները՝ կապված պատշաճ զուգարանների, շենքի առջև լվացք չփռելու և այլնի հետ: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ Փաշինյանի նմանօրինակ հայտարարություններն ապացույցն են այն բանի, որ վարչապետը յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա, կենցաղային խնդիրներից տեղյակ է, իսկ դա ժողովրդավարության ցուցիչ է:

Այս օրերի «թոփ-թեմայի»՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում տեղ գտած վերլուծությանը պարոն Կոնջորյանը չցանկացավ անդրադառնալ: Ինչ վերաբերում է իր գործընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ «Վանեցյանը պետական հեղաշրջման փորձ է արել» հայտարարությանը, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Վանեցյանի մասով գուցե նոր տվյալ են երևան եկել, որոնց ես չեմ տիրապետում»:

Մանրամասները՝ տեսանյութում։