10 ըմբիշ Ֆրանսիայում միջազգային մրցաշարի կմասնակցի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

.

Օլիմպավանում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի և Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Բուլղարացի ըմբիշները հաճախ են այցելում Հայաստան։ Դա պայմանավորված է այդ երկրի թիմի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի հետ։

Թիմերի ներկայացուցիչները նաև միմյանց հետ փորձնական գոտեմարտեր են անցկացնում։

Մեր մարզիկներ Ռուդիկ Մկրտչյանը /55 կգ/, Գևորգ Ղարիբյանը /60 կգ/, Սլավիկ Գալստյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը /72 կգ/, Կարապետ Չալյանը /77 կգ/, Ռոբերտ Ղարիբյանը /82 կգ/, Մաքսիմ Մանուկյանը /87 կգ/, Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը / երկուսն էլ ՝97 կգ/ և գերծանրքաշային  Դավիթ Օվասափյանը պետք է հանդես գան Ֆրանսիայի Նիս քաղաքում հունվարի 18-19–ը  կայանալիք միջազգային մրցաշարում։