Ադրբեջանցուն կուղարկեն այլ տեղ երգելու, իսկ Դրեզդենում կերգի Ռուզան Մանթաշյանը․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

1

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնել Դրեզդենի օպերային թատրոնում տեղի ունեցած սկանդալից։ Հիշեցնենք, որ Աննա Նետրեպկոյի ամուսինը՝ օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել էր երգել հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի հետ։ 

 «Ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը: Այս փաստ օպերային մշակույթի անցուդարձը ներկայացնող հեղինակավոր պարբերականները ներկայացրել են որպես քաղաքական դրդապատճառ:

Հանդիսավոր արարողության կազմակերպիչները որոշում են ընդունել, որ ադրբեջանցուն կուղարկեն այլ վայրում երգելու, իսկ արարողության հանդիսավոր բացմանը կերգեի Ռուզան Մանթաշյանը:
Այս հանգամանքը ևս մեկ անգամ վերահաստատում է այն փաստը, որ Ադրբեջանում անգամ մշակույթային գործիչները հաշտ չեն կարող լինել Հայի հետ և երրորդ երկրում իրականացնել իրենց մասնագիտական աշխատանքը»,- գրել է Հովհաննիսյանը։