Վանեցյանները թող հանգիստ նստեն իրենց տեղերը, թե չէ ժողովուրդը կջնջի բոլորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

«Աստված չանի՝ որևէ մեկը հեղաշրջման փորձ անի, ժողովուրդը կանգնած է վարչապետի կողքը, ու  նրանց բոլորին կսրբի կտանի»,-24TV-ի տաղավարում  նման կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ  Մելքոնյանը։

Անդրադառնալով Արցախում առաջիկա ընտրություններին՝ բանախոսը նշեց, որ նախկինում Արցախի նախագահ նշանակվում էին Հայաստանի նախկին իշխանությունները։ 

Ներկայումս իրավիճակ է փոխվել, սակայն Արցախի ներկա իշխանությունները 20000 հոգու ստորագրությունները այնուամենայնիվ հաշվի չեն առել, որպեսզի Սահմանադրության կետերը փոխեն և Սամվել Բաբայանը կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին։ 

Բանախոսը հավելեց, որ միաժամանակ Ս․Բաբայանին  անօրինական կերպով զրկել են քաղաքացիությունից, որի հարցով այժմ դատական պայքարի մեջ են։ Ըստ Գ․Մելքոնյանի Ս․Բաբայանին չեն գրանցում, քանի որ վախենում են նախագահական ընտրություններում նրա մասնակցությունից։

Բանախոսը իր խոսքում անդրադարձավ նաև Արցախի լուծման հիմնահարցին՝ կարծիք հայտնելով որ, եթե հակառակորդը ռազմական գործողությունների գնաց, մենք նոր հողեր ենք գրավելու։

Մանրամասները՝ տեսանյութում: