Մեկ տարում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսային կետով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

զբաղվածություն

Կառավարությունը 2019-ի երրորդ եռամսյակի զբաղվածության մակարդակի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, որ այն նախորդ երկու տարիների համամետ աճել է։

«Զբաղվածության մակարդակը 2019-ի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49.3%` նախորդ տարվա 46.8%-ի և 2017թ-ի 46.3%-ի փոխարեն: Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2.5 տոկոսային կետով:

Միևնույն ժամանակ 2019թ-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18%՝ 2018թ-ի 20.1%-ի և 2017թ-ի 19.9%-ի փոխարեն»,-նշվում է հրապարակման մեջ: