Էրդողանն ու Չավուշօղլուն ընդունել են Պոլսո Հայոց պատրիարքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նախագահական նստավայրում հյուրընկալել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Հանդիպումը փակ է եղել ԶԼՄ-ների համար: Այդ մասին տեղեկանում ենք Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքէջից:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ևս հյուրընկալել է Սահակ Մաշալյանին: Ընդունելությունից հետո արտգործնախարարը լուսանկարներ է հրապարակել Twitter-յան միկրոբլոգում և շնորհավորել է Մաշալյանին՝ Թուրքիայի հայ համայնքին լավագույն մաղթանքներ հղելով։

«Շնորհավորում եմ Թուրքիայի հայերի 85-րդ պատրիարքին: Մեր երկրի բազմամշակութային և հանդուրժող մթնոլորտում բոլորս շարունակելու ենք միասին աշխատել»,-գրել է ԱԳ նախարարը: 

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել 2019 թվականի դեկտեմբերի 11-ին:  

1