ԱԺ նախագահը ցավակցել է Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Խոր վշտով տեղեկացանք Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի եւ վիրավորների պատճառ դարձավ: 

Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ մաղթում շուտափույթ ապաքինում տուժածներին»: