Իմ և Ռոնալդուի մրցակցությունն ընդմիշտ կմնա մարդկանց հիշողության մեջ․ Մեսսի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News  

Մեսսի Ռոնալդու
 Իմ և Ռոնալդուի մրցակցությունն առանձնահատուկ էր և ընդմիշտ կմնա մարդկանց հիշողության մեջ քանի որ դժվար է այդպիսի խաղամակարդակ ապահովել տևական ժամանակ։ Այս մասին ասել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին խոսելով  «Յուվենթուսի» պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր մրցակցության մասին։

 «Մենք մրցակցում էինք չափազանց պահանջկոտ թիմերում։ «Ռեալն» ու «Բարսելոնան» լավագույններն են աշխարհում։ Հավասար պայքարը շարունակվեց երկար տարիներ։ Մարզական դիմակայությունը անձնական մակարդակի վրա հաճելի էր։ Կարծում եմ՝ մարդիկ նույնպես հաճույք էին ստանում դրանից։ Անկասկած, երբ Ռոնալդուն խաղում էր «Ռեալում», մեր հանդիպումներն առանձնահատուկ էին։ «Ռեալի» հետ մեր հանդիպումները միշտ են կարևոր, բայց Ռոնալդուի հետ դրանք ավելի տարբերվող էին։ Հիմա այդ ամենն անցյալում է և պետք է առաջ շարժվել»,- ասել է Մեսին։