Վարդենիսցին կոտրել է Արարատ գյուղի հացատան ապակիները և հեռուստացույց գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Հունվարի 9-ին ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիս քաղաքի 43-ամյա մի բնակիչ նախորդ օրը Արարատ գյուղում գողություն է արել:

Նույն օրը կասկածվողը հրավիրվեց ոստիկանության Արարատի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարի 8-ին՝ ժամ 23.30-ի սահմանում, կոտրել է Երևան-Մեղրի ճանապարհին՝ Արարատ գյուղի տարածքում գտնվող հացատան ապակիները և գաղտնի հափշտակել հեռուստացույց:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս