ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2019 թ․ ՉԼ խորհրդանշական հավաքականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News      

ՈՒԵՖԱ
 

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2019 թվականի խորհրդանշական հավաքականի կազմը, որը ձևավորվել էր ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ֆուտբոլասերների քվեարկության միջոցով։

2019 թվականի խորհրդանշական հավաքականի  ներկայացուցիչների հիմնական մասն ունի Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը»՝ 5 ֆուտբոլիստ:

Դարպասապահ՝ Ալիսոն Բեքեր, պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Էնդրյու Ռոբերտսոն, Վիրջիլ վան Դեյք («բոլորը Լիվերպուլ»)։

Մաթեյս դե Լիխտ («Այաքս»/«Յուվենթուս»)

Կիսապաշտպաններ՝ Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)

Հարձակվողներ՝ Լեոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս»), Սադիո Մանե («Լիվերպուլ»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»):

ՈւԵՖԱ