Իսկ ո՞վ ասաց, որ դատախազությունը որոշել է փոխել խափանման միջոցը․ Մանվել Գրիգորյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

«Իսկ ո՞վ ասաց, որ դատախազությունը որոշել է փոխել խափանման միջոցը: Ինձ թվում է սա պատրանք է ու նման բան ես չգիտեմ, չեմ սպասում, որ դատախազությունը խափանման միջոցը փոխելու միտում կամ ցանկություն ունենա», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ կասկած հայտնելով, թե   այսօր իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու հարցով դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում որոշում կկայացվի փոխել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ արտահերթ նիստ հրավիրելու որոշում կայացվեց, վերջինս պատասխանեց.

«Հետագայում որոշակի նախատինքներից ապահովագրվելու համար, որոնք, ցավոք սրտի, կարող են լինել»: