Վանեցյանի՝ հեղաշրջման փորձի մասին լուրը պետք է իրավական գնահատական ստանա. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

«Գլխավոր դատախազությունը պետք է ցուցում տա ստուգելու Արթուր Վանեցյանի՝ հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, մինչդեռ քաղաքական առումով, այսօր, Հայաստանում նման թեմայի մասին խոսելը խիստ վտանգավոր է, հատկապես՝ հաշվի առնելով, որ այդ գործընթացում որպես գլխավոր դերակատար շոշափվում է նախկին ԱԱԾ տնօրենի անունը»։- այս մասին 24TV-ի տաղավարում  նշեց իրավաբան Նորայր Նորիկյանը։

Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դատախազության դիմումին՝ բանախոսը փաստեց, որ Հայաստանի իրավական պրակտիկայում բացառիկ դեպք է, երբ դատախազությունն ինքն է հանդես գալիս ամբաստանյալի խափանման միջոցի փոփոխության միջնորդությամբ։ Ակնհայտ է, որ դա կապված է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման հետ։ 

Նորիկյանը, անդրադառնալով  օրերս նախաձեռնված Սահմանադրական բարեփոոխումների հանձնաժողովի ձևավորմանը, նշեց, որ այդ գործընթացը վաղուց անհրաժեշտություն էր։ Ըստ նրա սահմանադրական բարեփոխումները կարող են լուծել Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորված ճգնաժամային իրավիճակը։

Նորիկյանն իր խոսքում անդարաձավ նաև 2020թ․ հունվարի 1-ից ճանապարհային երթևեկության կարգավորման ներդրաված բալային համակարգին, ինչպես նաև ծննդատների օպտիմալացման գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։