«Փյունիկ»-ը Թուրքիայում երեք ընկերական խաղ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News       

.

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաքի ընթացքում 3 ընկերական խաղը կանցկացնի:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 20-ից փետրվարի 2-ը «Փյունիկը» Թուրքիայի Ալանիա քաղաքում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հավաքի շրջանակում մեր թիմը 3 ընկերական հանդիպում կանցկացնի:

Երևանյան թիմը կխաղա «Ալեքսանդրիա», «Լևսկի» և «Վիտոշա» ակումբների հետ: Խաղերը համապատասխանաբար կկայանան հունվարի 26-ին, 29-ին և փետրվարի 1-ին: