Վանեցյանն օտարի շահն է սպասարկում․ խայծը կուլ տվեց, ինչն էլ դարձավ պաշտոնանկության պատճառ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Որևէ մեկը կոնկրետ չի ասել, թե ԱԱԾ նախկին պետը փորձել է պետական հեղաշրջում անել, իսկ եթե նման փորձ է եղել, ապա Արթուր Վանեցյանին անմիջապես պետք է կալանավորեին, հակառակ դեպքում խնդիրներ կառաջանային։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Ես կարող եմ հետևություններ անել, թե ինչպես Վանեցյանը հեղաշրջում կաներ։ Այն ուժայինները, ովքեր հնարավորություն ունեին կամ ունեցել են ինչ-որ պահի պետության մեջ ազդեցություն ունենալ, քաղաքական հենարան են ունեցել։ Վանեցյանը նման ազդեցություն չունի և չի էլ ունենա։ Ես այն կարծիքին եմ, որ նա ամբողջությամբ օտարի շահ է սպասարկում»,- կարծում է Սարգսյանը։

Արամ Սարգսյանը նկատում է, որ Վանեցյանը քաղաքական դաշտ մտնելու զրոյական հնարավորություն ունի։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս