Ինչպե՞ս են արձագանքում ՌԴ նախարարները կառավարության հրաժարականի մասին լուրին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

«ՌԻԱ Նովոստի» գործակալություն հայտնում է, որ Կրեմլի թղթակիցները Twitter-յան միկրոբլոգում տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նախարարներն արձագանքում ՌԴ կառավարության հրաժարականի լուրին: 

Կառավարության ամբողջ կազմով հրաժարականի մասին լուրը Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո։

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ «չնայած ամեն ինչ չէ, որ ստացվել է»: