Առաջիկա Էլ կլասիկոյի օրն ու ժամը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News     

Ռեալ Բարսելոնա

  
Լա լիգայի 26-րդ տուրի Մադրիդի «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 1-ին Երևանի ժամանակով կեսգիշերին։ Այս մասին հայտնել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը։

Հիշեցնենք, որ «Նոու Կամպ» մարզադաշտում հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով։

 «Ռեալն» ու «Բարսելոնան» 40-ական միավորով գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։