Իշխանության ներկայացուցիչը՝ Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ծառուկյան» խմբակցության առաջարկով ԱԺ-ում ստեղծվել է գազի և դրանից բխող էլեկտրաէներգիայի սակագներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի նպատակը «Գազպրոմ Արմենիա» -ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության ուսումնասիրությունն է։

Հոկտեմբերի 19-ին Աժ-ում հրավիրված նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մեքումյանի առաջարկով հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյան։

«Նախագահի տեղակալը պետք է լինի իշխանության ներկայացուցիչ, հետևաբար, առաջարկում եմ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի թեկնածությունը»,-ասել է Մելքումյանը: