Գազի և էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել․ Աղազարյանը՝ էլեմենտար գողության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

«Ամեն ինչ էլեմենտար գողության մեջ է։ Մարդիկ գնում են որևէ ապրանք, որի իրական շուկայական արժեքը 100 դրամ է, ձևակերպում են 150 դրամով։ Լկտիաբար մտնում են քաղաքացու տուն ու գողանում են փող։ Մեր աշխատանքների շեշտադրումը կարելի է այս հանգամանքի վրա դնել։ Գնումների շուկան ուսումնասիրելով` կարելի է եզրակացնել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս», -ասել է գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող հանձանաժողողի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը ԱԺ-ում ընթացող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ։

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն էիր հերթին առաջարկել է այս հարցերի կողքին նաև դիտարկել ցանցերի ազատականացման հարցը։