Կասիլյասը կարող է գլխավորել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News       

Կասիլյաս

Ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը՝ Իկեր Կասիլյասը, հնարավոր է դառնա Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ:

Լեգենդար ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության՝ Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի թեկնածուն է:

Գործող նախագահ Լուիս Ռուբիալեսի հետ ունեցած հակասությունները Տեբասին ստիպել են համար տարբերակ գտնել։ Լա լիգային նախագահին համոզել են, որ լավագույնը Կասիլիասն է։

 Տեբասը Կասիլյասին համոզելու փորձեր է անում։

Պորտուգալական «Պորտու»-ում հանդես եկող 38-ամյա դարպասապահի համար որոշում ընդունելը դժվար է, քանի որ համաձայնելու դեպքում նա ստիպված կլինի ավարտել կարիերան։

2019-ի մայիսին սրտի կաթված ստանալուց ու վիրահատությունից հետո նա չի խաղում։ Մարզումները անցկացնում է թեթև:  

ԶԼՄ-ները հայտնում են, որ Կասիլյասի համաձայնության դեպքում գործող նախագահն ու խարիզմատիկ դարպասապահը լուրջ մենամարտի մեջ կլինեն։

Հրաժարվելու դեպքում Ռուբիալեսը միակ թեկնածուն կլինի։

 Ընտրությունները նախատեսվում են մարտի 2-րդ կեսին: