Ռուբեն Հայրապետյանը հանձնվեց Արթուր Վանեցյանին․ Սուրեն Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Ֆուտբոլը և՛ միավորում է, և՛ պառակտում, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին հաղթանակը կրկին միավորեց Յուրա Մովսիսյանին և Հենրիխ Մխիթարյանին: 24TV- ին տված հարցազրույցում «Ֆուտբոլ +» թերթի հիմնադիր-նախագահ, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը նման կարծիք է հայտնել։

Ըստ նրա՝ Ազգերի Լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը, հյուրընկալելով Մակեդոնիայի ընտրանուն, ցույց տվեց ֆանտաստիկ խաղ:

Բաղդասարյանն անդրադարձել է նաև Ֆուտբոլի ֆեդերացիայում և հավաքականում տեղի ունեցած փոփոխություններին: