Վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին։

«Բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը, շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում», - ասել է արտգործնախարարը, ապա հավելել, որ որևէ պահ չի եղել, որ Հայաստանը փորձի ձգձգել բանակցային գործընթացը։

«Նախարարների մակարդակով եղել են բավարար թվով հանդիպումներ, գործընթացը շարունակվում է, մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել», - ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վեջին հանդիպուը տեղի է ունեցել Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին։ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են կրկին հանդիպել 2020-ի սկզբին: