Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնում է աշխարհի առաջնության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնում է աշխարհի առաջնության: Այս տարի աշխարհի առաջնությունը կկայանա Հունգարիայում: Ազգային ընտրանին մրցավայր կմեկնի հոկտեմբերի 19-ին` առաջնության մեկնարկից մեկ օր առաջ:

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը`

57 կգ Միհրան Ջաբուրյան,

65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան,

70 կգ Դավիթ Սաֆարյան,

74 կգ Վալտեր Մարգարյան,

79 կգ Գրիգոր Գրիգորյան,

97 կգ Գեորգի Կետոև:

57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց: