Փաշինյանի կառավարությունն անհանգստանալու պատճառ չունի Ռուսաստանում փոփոխություններով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

«Սոցիալ-տնտեսական բեկումնային քայլերի բացակայության պարագայում, ՌԴ-ում սահմանադրական բարեփոխումներն արդյունք չեն տա և կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի սրմանը»։- այս մասին 24TV-ի տաղավարում  նշեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

Բանախոսը ընդգծեց, որ ՌԴ-ում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները ճակատագրական ու բացառիկ չեն, այլ բացառապես արտացոլում են իշխանության քաղաքական տրանսֆորմացիան, որն ուղղված է նաև հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, աղքատության նվազեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ՌԴ-ում մեկնարկած փոփոխությունները քաղաքական բալանսի պահպանման հիմքով գործողությունների սցենար է, որտեղ նորանշանակ վարչապետ Միխաիլ Միշուստինը հավանաբար անցումային ֆիգուր է լինելու։ 

Քեռյանն իր խոսքում կարևորեց անձերի դերակատարությունը ՌԴ-ի քաղաքականության մեջ, սական նշեց, որ հատկապես հայ-ռուսական հարաբերությունների վրա դա բացասական անդրադարձ չի ունենա։

Մանրամասները՝  տեսանյութում:

Տեսանյութեր

Live

Լրահոս