Մարիա Գևորգյանը կանանց շախմատի առաջնության առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News       

/

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի կանանց առաջնության 5-րդ տուրի պարտիաները:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընթացիկ առաջնությունում չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Մարիա Գևորգյանը: Մրցակիցների նկատմամբ առավելության հասան նաև Մարիա Կուրսովան, Մարիամ Ավետիսյանը և Աստղիկ Հակոբյանը:  

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մարիա Գևորգյանն է, ով ուն 4 միավոր: 3,5 միավոր ունեն Սուսաննա Գաբոյանը և Աննա Խաչատրյանը:  Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր: