ԸՕ-ում փոփոխություն ու լրացում կատարելու մասին նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 22-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մի քանի նախագծերի, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծին։

Ընտրական նոր օրենսգիրքը կքննարկվի հոկտեմբերի 22-ի՝ ԱԺ արտահերթ նիստին: Ընդունեվլու դեպքում կկատարվեն հետևյալ փոփոխությունները․ նախագծով նախատեսվում է ԱԺ-ում ներկայացվածության շեմը 5-ից իջեցնել 4 տոկոսի, իսկ քաղաքական դաշինքների պարագայում՝ 7-ից 6 տոկոսի: Նախատեսվում է կրճատել նաև ընտրագրավը՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն՝ 7.5 մլն։ ԸՕ նոր նախագծով նախատեսվում է պատգամավորների թիվը խորհրդարանում հասցնել 30 տոկոսի: