Քննարկում ենք գազի սակագնի վերանայման հարցը․ «Գազպրոմ Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

գազ

«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է գազի սակագնի վերանայման հարցը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների կապերի ծառայության աշխատակիցը։ 

«Սակագնի վերանայման հարցն ընկերությունում քննարկվում է, և չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այս հայտով կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Հարցին՝ սակագինը նվազելո՞ւ է, թե՞ բարձրանալու, հասարակայնության և ԶԼՄ-ների կապերի ծառայության աշխատակիցը պատասխանեց, որ այս պահին չի կարող հայտնել, հետագայում՝ քննարկումների ավարտից հետո, պաշտոնապես կհայտարարի։

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ, իր տեղեկությունների համաձայն, գազի գինը ապրիլի 1-ից թանկանալու է առնվազն 11 դրամով՝ դառնալով 150 դրամ մեկ խորանարդի համար: