Ձյան տեղումներն սկսելուց հետո 28 մեքենա աշխատում է քաղաքի տարածքում․ քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ձյուն

Երեկոյան՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանից:

Այժմ ամբողջ տեխնիկան՝ 28 մեքենա, աշխատում է քաղաքի ողջ տարածքում։ Համայնքային տեխնիկայից բացի՝ ձնամաքրման աշխատանքներին մասնակցում են նաև ենթակապալառու ընկերությունները։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում վարորդների երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում: