Եգիպտոսն ազատ է արձակել Թուրքիայի պետական «Anadolu» գործակալության լրագրողին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News       

լրագրող

Հունվարի 15-ի երեկոյան Եգիպտոսի ոստիկանները մուտք էին գործել Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության Կահիրեի գրասենյակ և բերման ենթարկել 4 աշխատակցի, որոնցից մեկը Թուրքիայի քաղաքացի, գրասեյակի ֆինանսական ու կազմակերպչական գործերի պատասխանատու, լրագրող Հիլմի Բալջըն էր: Գրել է  Ermenihaber-ը։ 

Եգիպտոսի ոստիկանության կողմից ազատ արձակվելուց հետո Բալջըն հունվարի 17-ի առավոտյան Կահիրեի օդանավակայանից մեկնել է   Ստամբուլ:

Թուրքական աղբյուրը չի հայտնում եմ, թե իրավապահները գործակալության մյուս 3 աշխատակիցներին պահում են անազատության մեջ, թե ազատ են արձակել:

Ստամբուլի օդանավակայանում Բալջըին ծաղիկներով են դիմավորել «Anadolu»-ի աշխատակիցները:

Հիշեցնենք, որ «Anadolu» լրատվական գործակալության Կահիրեի գրասենյակի աշխատակիցների ձերբակալության կապակցությամբ Թուրքիայում Եգիպտոսի գործերով ժամանակավոր հավատարմատար Քեմալեթթին Էրույգուրին կանչել էին արտգործնախարարություն:

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակվել էր հայտարարությունը, որով Անկարան Եգիպտոսի ուժայինների այդ քայլը որակել էր թուրքական մամուլի դեմ ուղղված «ոտնձգություն և ահաբեկում»: Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջել էր անհապաղ ազատ արձակել «Anadolu»-ի աշխատակիցներին: