Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու օրը նրա առողջական վիճակն ավելի էր վատացել․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News       

ՄԻՊ

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու օրը, ՄԻՊ դիտարկմամբ, նրա առողջական վիճակն ավելի էր վատացել։ Նա շարունակում է մնալ հիվանդանոցում, կալանքի պայամաններն ազդեցությոն չունեն։ Լրագրողներին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Որոշումը դատարանն է կայացրել, այստեղ ՄԻՊ-ը միջամտելու իրավունք չունի։ Փաստաբանների բողոքի հիման վրա, քանի դեռ նա շարունակում է մնալ մեղադրյալ, ինչպես ցանակացած այլ գործով, այս դեպքում էլ, ուշադրության ներքո պահելու ենք խնդիրը, համապատասխան գնահատականներ նաև կհնչեցնենք», - ասել է Թաթոյանը։

Հարցին՝ հնարավոր է, որ Գրիգորյանի առողջական վիճակն այսքան չվատթարանար, եթե դատարանն ավելի շուտ բավարարեր խափանման միջոցը փոխելու միջնորդությունները, ՄԻ պաշտպանն ասել է․

«Քանի որ գործը գտնվում է դատական վարույթում, գնահատականների առումով ես սահմանափակված եմ, ընդամենը կարող եմ ասել, որ նախաքննության ժամանակ մի քանի անգամ միջնորդել եմ, որ խափանման միջոցը փոխվի, մերժվել է»։

Ավելի վաղ դատարանը հայտնել էր, որ Մանվել Գրգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը որոշել է բավարարել։

Տեսանյութեր

Live

Լրահոս