Բանկիրը փորձել է Պիկասոյի կտավն արտերկիր տանել․նա տուգանվել է 58 մլն եվրոյով և ազատազրկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News  

Պիկասո

Մադրիդի դատարանը բանկիր-միլարդատեր Հայմե Բոտինային 18 ամսվա ազատազրկամ է դատապարտել Պաբլո Պիկասոյի՝ «Երիտասարդ կնոջ գլուխը» երկրից դուրս տանելու և վաճառելու փորձի համար։ Հայտնել է ВВС-ն։

Կտավը, որն աճուրդում ցանկանում էր վաճառել 83-ամյա Բոտինը, Իսպանիայի ազգային ժառանգություն է ճանաչվել: Նկարն առգարվվել է միլիարդատիրոջ զբոսանավից, որը գտնվում է Կորսիկայի ափին:

 Բացի ազատազրկումից՝ միլիարդատերը պետք է 58 միլիոն դոլար տուգանք վճարի։ Ընդ որում դատախազը նիստերի ժամանակ նրա նկատմամաբ ավելի խիստ պատիժ է պահանջել՝ բանտարկության 4 տարի և 111 միլիոն դոլար տուգանք։

Հաղորդվում է, որ Բոտինի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել վճիռը բարձրագույն դատարանում։

Բանկիրին պատկանող կտավի արժեքը գնահատվում է ավելի քան 26 միլիոն եվրո։ Բոտինը ցանկացել է Լոնդոնի Christie's աճուրդում իրացնել շ, միաժամանակ աուկցիոներները Իսպանիայի մշակույթի նախարարության հարցում էին ուղարկել կտավի վաճառքի վերաբերյալ։ Նախարարությունը մերժել էր շեդեվրի վաճառքն ու երկրից դուրս հանելու հարցումը։ Չնայած սրան, բանկիրը կտավն իր նավով տեղափոխել էր Կորսիկա, որտեղ էլ ֆրանսիացիա մաքսայինները հայտնաբերել էին այն։