Նաիրա Զոհրաբյանն իր օգտահաշիվ մուտք գործելու վերաբերյալ դիմել է գլխավոր դատախազին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News     

Նաիրա

  

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անհայտ անձի կողմից իր օգտահաշիվ մուտք գործելու վերաբերյալ պաշտոնապես դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին  պատգամավորն ասել է լրագրողների հետ զրույցում և հավելել, որ ներկայացրել է բոլոր նյութերը։

«Քիչ առաջ խոսում էի Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ։ ՄԻՊ-ի հետ էլ քննարկում ենք համատեղ խորհրդարանական լսում անցկացնելու հարցը։ Սոցիալական մեդիայում ատելությունը համարում եմ մեր երկրի ազգային անվտանգության լրջագույն խնդիր։ Ատելության խոսքը, գռեհկաբանությունը, հայհոյանանքները վիրտուալ տիրույթից տեղափոխվել են իրական կյանք, ինչը պետք է կասեցվի»,- ասել է Զոհրաբյանը։
 

Ըստ պատգամավորի՝ բոլոր ռեսուրսներն իշխանության ձեռքին են։ Նրանք կարող են փորձել այս ամենը կասեցնել։

«Որևէ մեկն ատելության խոսքի թիրախ պետք է չլինի։ Միաժամանակ, ես չեմ հավատում, որ օրենսդրորեն կարողանալու ենք գտնել բալանսավորված լուծում, որը չի դառնա դամոկլյան սուր խոսքի ազատության սահմանափակման համար», - ասել է նա։