Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News       

յովանովիչ

Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

Նրան մեղադրում են հնարավոր լրտեսության մեջ։ Լրտեսության փաստը հայտնի է դարձել ուկրաինացի գործարար Լև Պառնասի անձնական գրագրություններից:

 Գործի քննությունը տեղի է ունենում Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացի ֆոնին։

Ներկայացուցիչների պալատը երկու հոդվածով մեղադրել է Թրամփին:  Գործն այժմ Սենատում է: