ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News
Նախորդ իշխանությանը նախկինում որպես իշխանություն չէին ընդունում, հիմա էլ իբրև ընդդիմություն չեն կարող լինել։ Այդ մասին 24News- ի եթերում ասել է Եվրոպայի խորհրդի «Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի» հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը։
Ըստ Զաքարյանի՝ ՀՀԿ-ի ներկայությունը նոր Խորհրդարանում հարմար կլինի հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«ՔՊ-ին հարման կլինի, որ ընդդիմություն դարձնի ՀՀԿ-ին, որովհետև ՀՀԿ-ն կարող է լինել այն ուժը, որ իրենց գոյությամբ կպայմանավորենք բոլոր ձախողումները»,- կարծում է Արմեն Զաքարյանը։
Նրա խոսքով՝ նախկին ռեժիմը, որին մարդիկ այսօր մերժում են, շանս է ստացել վերահաստատելու, որ ինքը ժամանակին հասարակության մեջ աջակցություն է ունեցել, և դրա համար եղել է Խորհրդարանում։
Մանրամասները՝ տեսանյութում։