Դա ինձ չի հետաքրքրում․ Ալեն Սիմոնյանը՝ «Հայկական ժամանակ»-ի հրապարակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

1

Հարցին՝ ինչպես է վերաբերվում ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հակաքարոզչություն է իրականացրել Նիկոլ Փաշինյանի դստեր ու կնոջ նկատմամբ և պետական հեղաշրջում նախապատրաստել, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց․

«Ես դրան չեմ վերաբերվում որևիցե կերպ։ Իմ օրակարգում նման հարց չկա ու դա ինձ չի հետաքրքրում։ Կարծում եմ՝ նման հարցերը օրակարգ բերելը այն պարզ պատճառով է, որ այսօր որևիցե մեծ, հիմնական խնդիր, որը կարող է մեր քաղաքացիներին... ուզում եմ ասել՝ ուրիշ թեմա չկար խոսելու»։