Լավրովը մեկնաբանել է նոր կառավարությունում հնարավոր նշանակումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Լավրով

«Ռիա Նովոստին» հայտնում է, որ ՌԴ արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե արդյոք նոր կառավարությունում կպահպանի՞ իր պաշտոնը, ասել է, որ իրականացնում է նախարարի պարտականությունները։

Հարցին, թե ցանկանո՞ւմ է մնալ կառավարությունում, Լավրովը պատասխանել է. «Կարծում եմ՝ վաղուց եք լրագրությամբ զբաղվում: Հավանաբար, ինքներդ եք հասկանում… Տեսեք, բոլորը ժպտացին: Ինձ հանձնարարել են կատարել նախարարի պարտականությունները 3 օր առաջ, և ես կատարում եմ»:

Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել էր, որ իր ղեկավարած կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս: