«Փյունիկը» նոր դարպասապահ ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News       

Փյունիկ

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել «Տամբովի» 23-ամյա դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովի հետ: Ֆուտբոլիստը «Փյունիկում» կխաղա վարձակալական հիմունքներով, 6 ամիս ժամկետով: 

Բացի «Տամբովից» Սուգրոբովը հանդես է եկել նաև Սոկոլում (Սարատով), «Արարատում» (Մոսկվա), «Անժիում» (Մախաչկալա) և «Բալթիկա» (Կալինինգրադ) ակումբներում: 

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և ամենայն բարիք է մաղթում Վլադիմիր Սուգրոբովին: