Կուտոյանը մահացել է հրազենի կրակոցից․ դիի կողքին կոնյակի դատարկ շիշ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

կուտոյան

Քիչ առաջ իր բնակարանում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրազենից արձակված կրակոցով հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին:

Ըստ Hraparak.am-ի տեղեկության՝ դեպքից հետո ոստիկանները դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։

Աղբյուրը նաև նշում է, որ, իր տեղեկությունների համաձայն, Գեորգի Կուտոյանը վերջին շրջանում բավականին ընկճված էր, իր տեղը չէր գտնում, համարում էր, որ իրական կյանքից կտրվել է:

Կուտոյանն ամուսնացած էր, 39 տարեկան էր, ուներ 4 տարեկան երեխա: