Տավուշում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը հայտնվել է ձորակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News       

բեռնատար

Հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 73-ամյա Ալբերտ Ս.-ն իր վարած MAN մակնիշի 36 AP 374 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան –Իջևան ավտոճանապարհի 114-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և հայտնվել ձորակում: Գրել է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝  նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքի վայրում աշխատել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության խումբը:

Աղբյուրի տեղեկություններով՝ MAN-ը տեղափոխում էր հեղուկ գազ: