Մերկելն ու Էրդողանը Ստամբուլում կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News  

Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերլը հունվարի 24-ին Ստամբուլում բանակցություններ կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցում հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը

 «Դավոս իր այցի ավարտին հունվարի 24-ին կանցլերը կուղևորվի Ստամբուլ, այնտեղ բանակցություններ կկայանան Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ»,- հայտնել է Զայնբերտը։

Նա հավելել է, որ Մերկելի այցի ծրագրում գերմանա-թուրքական համալսարանի նոր ճամբարի բացումն է Էրդողանի հետ միասին, հանդիպումներ բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։