Գեորգի Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական արտադրության GLOK տեսակի ատրճանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News       

Զենք
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  հունվարի 17-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իր բնակարանում հրազենային վնասվածքից մահացած Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է Glok տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, տեղի է ունեցել կրակոցը։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած օպերատիվ-հետախուզական քննչական խումբն ու դատական բժիշկը Գ. Կուտոյանի հրազենային վնասվածքը հայտնաբերել են ծնոտի հատվածում։

Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավվել է, նշանակվել է ձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն։

Տեղի ունեցածն ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տեսակի զենքը ավստրիական արտադրության է, և այն ավելի շատ օգտագործում են վարձու մարդասպանները։

Տեսանյութեր

Live

Լրահոս