Սպասե՞նք Մխիթարյանին ՌՊԼ-ում. ԵՏՀ-ում կատակել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News    

Մխիթարյան

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մարզիկները հուլիսի 1-ից ՌԴ տարածքում  լեգիոներ չեն համարվի : Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է  ԵՏՀ մամուլի քարտուղարությունը։

2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում այլևս լեգիոներ չեն համարվի ԵԱՏՄ անդամ երկրների ֆուտբոլ, հոկեյ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ջրային պոլո և խոտի հոկեյ մարզաձևերը ներկայացնող մարզիկները։ 

«Սպասե՞նք Հենրիխ Մխիթարյանին Ռուսաստանի Պրեմիեր լիգայում»,- կատակել են էջում։