Իրանը սեփական արտադրության արբանյակ կուղարկի ուղեծիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

1

Իրանը սեփական արտադրության «Զաֆար» անունով նոր արբանյակ կուղարկի ուղեծիր, հայտարարել է Իրանի կապի եւ հաղորդակցության նախարար Ջավադ Ազերի Ջահրոմին։  Այս մասին հաղորդում է IRNA-ն:

««Զաֆար» գիտահետազոտական արբանյակի արձակումը ծրագրվում է մոտ ժամանակներս»,- գրել է նա Twitter-ում:

«Զաֆար»-ը կշռում է 90 կգ, հագեցած է գունավոր տեսախցիկներով եւ բնական աղետները վերացնելու կարողությամբ։ Այն նախագծել են գիտության եւ տեխնիկայի համալսարանի հետազոտական կենտրոնի մասնագետները: