ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Իրանը սեփական արտադրության «Զաֆար» անունով նոր արբանյակ կուղարկի ուղեծիր, հայտարարել է Իրանի կապի եւ հաղորդակցության նախարար Ջավադ Ազերի Ջահրոմին։ Այս մասին հաղորդում է IRNA-ն:
««Զաֆար» գիտահետազոտական արբանյակի արձակումը ծրագրվում է մոտ ժամանակներս»,- գրել է նա Twitter-ում:
«Զաֆար»-ը կշռում է 90 կգ, հագեցած է գունավոր տեսախցիկներով եւ բնական աղետները վերացնելու կարողությամբ։ Այն նախագծել են գիտության եւ տեխնիկայի համալսարանի հետազոտական կենտրոնի մասնագետները: