«Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը». Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ցավակցությունն է հայտնել Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ:

«Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:

Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:

Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով»,- ասված է գրառման մեջ: